Արաբական երկրների լիգան եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը համատեղ տեղեկատվական արշավ կսկսեն, որի նպատակն է՝ միջազգային հանրությանը ապացուցել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վտանգավորությունը, ասվում է Կահիրեում ԱԵԼ-ի խորհրդի նիստում ընդունված  հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱԵԼ-ի խորհուրդն Իսլամական համագործակցության կազմակերպության համակարգմամբ գլխավոր քարտուղարությանը (ԱԵԼ) հանձնարարել է կազմակերպել միջազգային տեղեկատվական արշավի մեկնարկը՝ ԱՄՆ-ի որոշման վտանգավորությունն,  ինչպես նաեւ Երեւսաղեմում՝ մուսուլման եւ քրիստոնյա արաբների վտարման  Իսրայելի գործողությունները բացատրելու համար»,- ասվում է փաստաթղթում: Բացի այդ, ԱԵԼ-ը հորդորում է մեծացնել Երուսաղեմի եւ Ալ Աքսայի Հիմնադրամի ֆինանսավորումը՝  քաղաքի բնակիչներին աջակցելու համար: