Լիբանանյան եւ պաղեստինյան հանրության ցույցը կայացել է ԱՄՆ դեսպանատան մոտ՝ Ավքարում՝ Բեյրութի մերձակայքում: Al Mayadeen հեռուստակայանը փոխանցում է, որ ցույցի մասնակիցները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  որոշումը:

Կոմունիստների ու ձախ կուսակցությունների կազմակերպած ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, որն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Տուժել է երկու մարդ:

Ցուցարարները մի քանի անգամ փորձել են մոտենալ դեսպանատան լավ պաշտպանված շենքին եւ սկսել են ոստիկանների վրա քարեր նետել: Նրանք այրել են Իսրայելի դրոշն ու Թրամփի լուսանկարով խրտվիլակը:

Լիբանանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Հաննա Գորեյբը, ցույցի ժամանակ ելույթ ունենալով,  Վաշինգթոնի վարչակազմին մեղադրել է «Լիբանանում պաղեստինցի փախստականների տարաբնակեցման» շուրջ ծրագրեր ունենալում:

«ԱՄՆ-ն ցանկանում է պաղեստինցիներին զրկել հայրենի օջախներ վերադառնալու օրինական իրավունքից,- հայտարարել է նա: 

«Շատ մարդիկ են տուժել գազից, հիմնականում խեղդվել են: Առայժմ դեռ տուժածների թվի ստույգ տվյալների չենք տիրապետում: Սա մեր դիրքորոշման  ցուցադրությունն է Թրամփի որոշման դեմ եւ նաեւ ԱՄՆ ողջ քաղաքականության դեմ՝ հավատարիմ Իսրայելին»- հավելել է Լիբանանի կոմունիստական կուսակցության քաղաքական բաժնի անդամ Օմար Դիբը: