Ճապոնիայում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են 30-ից ավելի ցնցումներ: Էպիկենտրոնը եղել է Տիտիձիմա կղզուց 130 կմ եւ մայրաքաղաք Տոկիոյից հազար կիլիմետր հեռավորության վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երկրի հարավարեւելյան շրջաններում երկու մետր բարձրությամբ ցունամիի կանխատեսում է արվել, սակայն հետագայում ցունամիի նախազգուշացումը վերացվել է: Ավերածությունների եւ զոհերի մասին չի հաղորդվել: