Պակիստանի Բելուջիստան նահանգում Քվետա քաղաքի եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 5 մարդ զոհվել է, եւս 2-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է Dawn պարբերականը՝ վկայակոչելով Բելուջիստանի ՆԳ նախարար Սարֆարազ Բուգտիին:
Նրա տեղեկություններով՝ 4 մահապարտ ահաբեկիչները հարձակումը կատարել են պատարագի ժամանակ: Գրոհայիններից մեկը ինքնապայթեցում է կատարել եկեղեցու մեջ: Բուգտիի խոսքով՝ անվտանգության ուժերը եկեղեցու մոտ փոխհրաձգության ժամանակ վնասազերծել են ահաբեկիչներից մեկին: Երկուսին հաջողվել է փախչել
«Գործողությունը դեռեւս չի ավարտվել: Մեենք որոնում ենք մյուս ահաբեկիչներին»,- ասել է նա:
Պարբերականի տեղեկություններով՝ տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:




























