Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի շտապում բացել փակագծերը, թե Ամանորին ինչ է նվիրելու ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան Մարգարյանը նշեց. «Անակնկալ է, դեկտեմբերի 31-ի գիշերն իմ հարազատները կիմանան, թե ինչ են ստանալու նվեր»:

Հարցին, թե 2018թ.-ն ինչպիսի տարի է լինելու Երեւանի համար, քաղաքապետը նշեց. «Կարծում եմ՝ շատ լավ տարի է լինելու, քանի որ Երևանը նշելու է իր 2800-ամյակը։ Առիթից օգտվելով էլ շնորհավորում եմ երևանցիներին՝ ցանկանալով երջանկություն և խաղաղություն»: