Մեկնարկել է Կոկա-Կոլա-ի Ամանորյա զարդարված քարավանի շրջայցը: Վերջին տասնամյակում Կոկա-Կոլա-ի Ամանորյա քարավանը հասցրել է սիրվել թե Երեւանի, թե մարզերի բնակիչների կողմից: Ընկերության ամանորյա ամենաավանդական նախաձեռնություններից մեկն իր շրջայցը մեկնարկում է դեկտեմբերին Երեւանում, այնուհետեւ այցելում ավելի քան 30 քաղաք` իր հետ բերելով տոնական տրամադրություն եւ զովացուցիչ անակնկալներ:

Այս տարի Կոկա-Կոլա-ի Ամանորյա քարավանը մեկնարկել է Հանրապետության հրապարակում, գլխավոր տոնածառի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողության ժամանակ: Բոլորին ճանաչելի դարձած Կոկա-Կոլա-ի հինգ ամանորյա բեռնատարն այնուհետեւ ուղեւորվել են մարզեր: Մինչեւ դեկտեմբերի 31-ը դրանք կայցելեն 22 քաղաք, ապա տարվա վերջին օրը կվերադառնան Երեւան՝ երկրի հյուսիսային քաղաքներ ուղեւորվելուց առաջ:

Ամանորյա քարավանը երեւանցիները կրկին կտեսնեն հունվարի 5-6-ին եւ 7-12-ին. այն կշրջի մայրաքաղաքի տարբեր անկյուններով՝ անցորդներին նվիրելով զովացուցիչ անակնկալներ: Այս տարի Ամանորյա քարավանը տրամադրությունն առավել տոնական կդարձնի հատկապես փոքրիկների համար՝ հնարավորություն ընձեռելով այցելել Սանտայի շարժական հյուրասենյակն ու լուսանկարվել նրա հետ։ Կոկա-Կոլա-ի զարդարված բեռնատարներն իրենց երկարատեւ շրջայցը կավարտեն հունվարի 12-ին. վերջին կանգառը Հանրապետության հրապարակն է: 

Կոկա-Կոլա-ի Ամանորյա բեռնատարներն աշխարհի տարբեր անկյուններում կարելի է տեսնել 1997-ից: Տարիների ընթացքում այս նախաձեռնությունը դարձել է ամանորյա օրերի ամենահայտնի ավանդույթներից մեկը: Հանրաճանաչ բեռնատարների գաղափարը ոգեշնչել է դեռեւս 1995-ին «Կոկա-Կոլա Ընկերության» գովազդայի արշավում նկարված կախարդական բեռնատարների քարավանը: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Կոկա-Կոլա-ի իրական բեռնատարների քարավանները դեկտեմբեր ամսին իրենց հետ բերում են ամանորյա տրամադրություն եւ զովացուցիչներ:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերությունը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների եւ երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաեւ բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները: