Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Երեւան թիվ 873 չվերթով կամավոր ՀՀ է վերադարձել 22-ամյա Մաքսիմ Ջ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: