Երեւանում 2 հարեւանուհի հայտնվել է դատարանում միմյանց ծեծելու մեղադրանքով:

Ըստ մեղադրանքի՝ Քրիստինան սեպտեմբերի 15-ին միրգ-բանջարեղենի խանութի մուտքի մոտ հանդիպել է իր հարեւանուհուն՝ Աննային եւ վիրավորել նրան՝ երեք օր առաջ իր մորը վիճաբանելու և ծեծելու համար: Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Քրիստինան հարվածել է Աննայի ձեռքերին: Աննան էլ ոտքով երեք անգամ հարվածել է Քրիստինային:

Երկու կանանց էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործը քննվելու է մայրաքաղաքի առաջին ատյանի դատարաններից մեկում: