Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 5, խարդախության 4, անձի առեւանգման, ավազակային հարձակման, յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ խարդախության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: