Երեւանում կինը մեղադրվում է ամուսնուն դանակահարելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ հունիսի 12-ին ժամը 17:30-ի սահմաններում Ֆենյան իրենց տան խոհանոցում ամուսնու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր ձեռքին եղած խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու որովայնի ձախ կեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ֆենյային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը քննվելու է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:




























