Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի 6 հասցեում գործող խանութի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Ռուստամ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար: Ռուստամ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 66 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1960 թ. ծնված Էմմա Վ.-ն է:

Կատարվում է քննություն: