Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 49-ամյա Մարինե Հ.-ն, 49-ամյա Ռոզա Պ.-ն, 43-ամյա Լուսինե Ք.-ն, 42-ամյա Ռիփսիկ Փ.-ն, 47-ամյա Արմենուհի Ք.-ն, 43-ամյա Սեդա Բ.-ն եւ 34-ամյա Արեւհատ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիկ գյուղում գործող հարսանյաց սրահի խոհանոցում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:




























