Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի 56/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գոռ Պ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, թիվ 58 երթուղայինի սրահում անծանոթ կնոջից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1993 թ. ծնված Աննա Ա.-ն է:
Կատարվում է քննություն:




























