ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։ Տաբակովը վատացել է նախօրեին, մինչ այդ հաղորդվում էր, որ նրա վիճակում դրական դինամիկա կա։
82-ամյա Տաբակովին տեղափոխել էին Պիրոգովի անվան կլինիկա։ Տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններով, նրա մոտ արյան վարակում են ախտորոշել, դերասանին միացրել էին արհեստական շնչառության ապարատին, շտապ վիրահատել։
Նրա որդին՝ Անտոն Տաբակովը հայտնել է, թե հոր մոտ թոքերի բորբոքում է։


























