Ֆիլիպինյան արշիպելագի երկրորդ խոշոր կղզում՝ Մինդանաոում հայտնաբերվել է 240 մարդու մարմին: Տասնյակ դիերը դուրս են բերվել ափերից դուրս  եկած գետից, հայտնում է DW-ն: Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 100 զոհի մասին:

Դեկտեմբերի 22-ին  արեւադարձային փոթորիկը հասել էր Մինդանաոյի արեւելյան ափին, որտեղ ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ: Հորդառատ անձրեւները ջրհեղեղների եւ սողանքների պատճառ էին դարձել: Մասնավորապես, ըստ ոստիկանության, ափերից դուրս եկած  գետը, լիովին ավերել է Դալամա լեռնային գյուղը: