Արգենտինայի ոստիկանությունը հրազենով զինված տղամարդու է ձերբակալել, ով փորձել է ավտոմեքենայով մտնել երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայր, հայտնում է Todo Noticias պարբերականը՝ վկայակոչելով երկրի անվտանգության նախարարությունում աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ 33-ամյա տղամարդը փորձել է մտնել Օլիվոս քաղաքում գտնվող Մակրիի քաղաքամերձ «Կինտա դե Օլիվոս» նստավայր: Աղբյուրները նշել են, որ տղամարդը ցանկացել է հանդիպել նախագահի հետ եւ նրան նվեր տալ:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հրաժարվել են մեքենան ներս թողնել, որից հետո վարորդը հարձակվել է ոստիկանների վրա: Նրան անմիջապես ձերբակալել են, ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են ինքնաշեն զենք եւ փամփուշտներ: