Եգիպտոսում բրիտանուհին ցավազրկողների մաքսանենգության փորձ կատարելու մեղադրանքով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հաղորդում է AFP-ն:

33-ամյա Լաուրա Պլամերը կալանավորվել է Խուրգադայի օդանավակայանում, երբ մաքսայինի աշխատակիցները նրա ուղեբեռում «Տրամադոլի» գրեթե 300 հաբ են հայտնաբերել: Հզոր ցավազրկող միջոցը խիստ վերահսկվում է Եգիպտոսում, որտեղ այն հաճախ օգտագործվում է որպես հանգստացնող թմրանյութ:

Պլամերը եւ իր հարազատները բրիտանական լրատվամիջոցներին հայտնել են, որ աղջիկը հաբերը տանում էր իր ընկերոջը, որը տառապում է մեջքի ցավերից: