2017 թվականը մոտենում է ավարտին: Նոր տարին բարձր տրամադրությամբ  դիմավորելու համար  NEWS.am-ի խմբագորության հետ որոշեցինք վերհիշել այն լուրերը, որոնք ժպիտ են առաջացրել անցնող տարում (որքան էլ զարմանալի թվա, այդպիսիք եղել են)։ Այսպես, համատեղ  ջանքերով կազմել ենք 2017 թվականի լավագույն կուրյոզների ցանկը։

Պրոֆեսորի ուրախ երեխաները

Հրաշալի եւ ինքնաբուխ փոքրիկ երեխաների պատահականորեն հայտնվելը  եթերում այն ժամանակ, երբ նրանց հայրը՝ Հարավային Կորեայի հարցերով մասնագետ, պրոֆեսոր Ռոբերտ Քելլին BBC-ին Skype-ով հարցազրույց էր տալիս, չի կարող ժպիտ չառաջացնել: Հատկապես ծիծաղելի էր նրանց մոր վիճակը, որը վայրկյանական հայտնվեց սենյակում՝ ընդ որում կծկված, որպեսզի իրեն չնակտեն (բայց ապարդյուն) եւ դուրս հանեց երեխաներին սենյակից։

Ինքը պրոֆեսորը փորձում էր մարմնով  փակել երեխաներին, չնայած նա եւս նկատելիորեն հազիվ էր զսպում ծիծաղը։

 «Տարվա հիմարը»

Ինչերի ասես պատրաստ չեն երիտասարդները սոցիալակական ցանցերում այդքան բաղձալի «հավանումների»-երի (like) համար։ Սակայն 22-ամյա բրիտանացին արժանի է «տարվա հիմար» կոչմանը այն բանից հետո, երբ գլուխը մտցրեց միկրոալիքային վառարանի մեջ։  Բայց նա սոսկ չմտցրեց գլուխը այնտեղ, այլ «հագավ» այն ու «ցեմենտվեց»։  Ընկերները ծածկել էին նրա գլուխը տոպրակով, լցրել էին Polyfilla մածուկ եւ այս ամենը մտցրել միկրոալիքային վառարանում։ Նրանք հասկացել էին, որ պետք է խողովակ ամրացնել, որ իրենց ընկերը կարողանար շնչել։ Սակայն, երբ նրանք փորձեցին հանել միկրոալիքային վառարանը ընկերոջ գլխից, դա նրանց չհաջողվեց,  մածուկը սառել էր, իսկ վառարանը ամրացել էր գլխին։ Փրկարարները նշում էին, որ տղան կարող էր շնչահեղձ լինել կամ լուրջ վնասվածքներ ստանալ։

«Power to the Peepee»

Սեպտեմբերի վերջին Հոլանդիայի հինգ քաղաքներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան «միզող կանայք» բովանդակությամբ: Մի քանի հարյուր կանայք  հասարակական վայրերում միզում էին, այդպիսով բողոքելով կանանց համար հասարակական զուգարանների պակասությունը։

Բողոքի ցույցը կազմակերպել էր Գիրթ Փիշինգը, որը տուգանվեց 90 եվրոյով այն բանի համար, որ փողոց է ուղղել մարդկանց «կարիքը»։ Դատավոր հայտարարել էր, որ նա պետք է օգտվեր տղամարդկանց հասարակական զուգարանից․ «Դա այնքան էլ հաճելի չէ, բայց հնարավոր է»,-հայտարարել է նա։

Թրամփը վախեցել է դինոզավրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ ֆոբիաններ ունի: Օրինակ, նա վախենում է սուր անկյուններից եւ աստիճաններից, ինչպես նաեւ տարբեր բակտերիաներից: Այնուամենայնիվ, ով կարող էր մտածել, որ միլիարդատեր գերտերության ղեկավարին կարող է վախեցնել դինոզավրի հագուստով երեխան: Դատելով վիդեոներից՝ կամ դինոզավրերն էին Թրամփի  մանկության մղձավանջը կամ նա չի գնահատել այս յուրահատուկ զգեստը:

Բոլոր Սրբերի տոնի նախօրեին Թրամփը իր տիկնոջ՝ Մելանիայի հետ Սպիտակ տանը զգեստավորված երեխաներին քաղցրավենիք էին բաժանում։

Սակայն, երբ հերթը հասավ դինոզավրի զգեստով երեխային, նախագահը շփոթվեց ու նրան չհյուրասիրեց։

Մի զայրացրեք թութակին

Գերմանիայում ոստիկանությունը գնացել էր ընտանեկան վիճի ահազանգի հետքերով: Բարձրաձայն աղաղակներ, աղմուկ ու ընկնող կահույքի ձայներից էին   բողոքում տան վերեւի հարկերում բնակվող հարեւանները: Բայց երբ ոստիկանները ժամանեցին «դեպքի վայր», նրանք զարմացած էին։

Դուռը բացեց տղամարդը արյունոտ դեմքով, նա «վիճել» էր թութակի հետ,գրում է ՏԱՍՍ-ը։ Թռչունը անկարգ թռել էր տնով մեկ ու կոտրել սպասքն ու ապրանքները։

Սրա հետ մեկտեղ թութակը վնասել էր տիրոջը՝  կտցելով նրա ստորին շրթունքը։ Գերմականական լրատվամիջոցները անվանել են սա տարվա ամենազվարճալի «ընտանեկան վեճը»։