Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22.00-ին, հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ տոնական համերգային ծրագրին մասնակցելու եւ Ամանորը միասին դիմավորելու համար:
NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը տեղեկացրել է, որ միջոցառմանը ելույթ կունենան հայկական էստրադայի աստղերը, որոնք կշնորհավորեն մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին գալիք 2018 թվականի կապակցությամբ: Ներկաներին նաեւ կշնորհավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ուղիղ կեսգիշերին երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը:



























