Ամանորի գիշերը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ ժամը 02.00-ն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երեւանի պետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը:

Նրա խոսքով, մնացած տոնական օրերին մետրոպոլիտենը կաշխատի իր սովորական ռեժիմով, այսինքն մինչեւ ժամը 23.00-ն:

«Առավոտյան մետրոպոլիտենն իր աշխատանքը կսկսի ժամը 07.00-ին»,-հավելեց Նինել Վարդանյանը:

Իր հերթին Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մետրոպոլիտենի աշխատանքը Ամանորի գիշերը երկարացվել է մինչեւ ժամը 2-ը՝ կապված Հանրապետության հրապարակում տոնական միջոցառման հետ:

Միաժամանակ, հասարակական տրանսպորտը այդ օրը կաշխատի սովորական ռեժիմով՝ առավոտյան 7-ից մինչեւ 23.00-ն: