Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 26-ին կայացել է Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն։ Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել ասոցիացիայի անդամ հայաստանյան 9 ռոք խմբեր։