Լոս Անջելեսում կայացած NBA-ի հերթական LA Clippers-Phoenix Suns խաղի ընթացքում ԱՄՆ-ում բնակվող թուրք երգչուհի Սինեմ Սանիյեն կատարել է միայն ԱՄՆ հիմնը, իսկ նրա եւ մյուս թուրք երգիչների մասնակցությամբ համերգային ծրագիրը անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել։

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը,  թուրք երգիչների մասնակցությամբ համերգը չեղյալ է հայտարարվել երկու ակումբների կողմից։ Հայտնի է, որ այս որոշման մեջ իր ազդեցություն է ունեցել հայկական Սփյուռքը։