«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին եւ ՄՖՕ «Մենատեպ»-ի ղեկավար Պլատոն Լեբեդեւը մոսկովյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել արդյունահանող ընկերություններից նավթ գողանալու մեղադրանքով:

Միաժամանակ դատարանը կասեցրել է  Տոմսկնեֆտ-ԲՆԿ-ից բաժնետոմսեր խլելու Խոդորկովսկուն ներկայացված մեղադրանքը: Այս մասին ասվում է դատական եզրակացության մեջ:

Ամերիկյան դիվանագետները չեն հավատացել «ՅՈւԿՕՍ»-ի ղեկավարի գործի հավանական արդարացի քննությանը, ասել է WikiLeaks-ը:

2005-ի մայիսին Խոդորկովսկին եւ Լեբեդեւը մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 6 հոդվածներով ու դատապարտվել 9 տարվա ազատազրկման: Ավելի ուշ դատավճիռը կրճատվել է մինչեւ 8 տարի: Նրանց հանդեպ 2-րդ գործը հարուցվել էր 2006-ին: