Դերասան Արմեն Ջիգարխանյանը, որը հունվարի 17-ին իր թատրոնից հոսպիտալացվել էր, հիվանդանոցում դեռ մի քանի օր էլ կանցկացնի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական շրջանակների իր աղբյուրին:
«Արմեն Ջիգարխանյանը գրիպով հիվանդ է, ունի ջերմություն: Կյանքին վտանգ չի սպառնում, բայց բժիշկները նպատակահարմար են գտել արտիստին հիվանդանոցում թողնել, որտեղ նա մի քանի օր կանցկացնի», -ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ բժիշկները հետազոտել են հիվանդին, էլեկտրոկարդիոգրաֆիա են արել եւ այլ պրոցեդուրաներ, նրա մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:
Նախօրեին Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր Պիրոգովի անվան հիվանդանոց հիպերտոնիկ կրիզի կասկածանքով:
Նշենք, որ Ջիգարխանյանի ամուսնալուծությունն անվավեր է ճանաչվել:
Այս մասին ասել է նրա փաստաբան Եվգենի Պարֆենովը:
Նա պատմել է, որ դեկտեմբերի վերջին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դատարանի ամուսնալուծության որոշման մասին բողոք էր ներկայացրել:


























