Փարիզում այսօր` հունվարի 23-ին, Երեւանի ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

NEWS.am-ի թղթակիցը Ֆրանսիայի մայրաքաղաքից հաղորդում է, որ դիմավորման արարողությունն ընթանում է Ելիսեյան պալատում։

Դիմավորման արարողությունից հետո կայանալու է երկու նախագահների առանձնազրույցը, ապա տրվելու է աշխատանքային ճաշ: Այնուհետեւ երկու երկրների նախագահները կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի եռօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է հունվարի 22-ին: