Եվրոպայի խորհրդի բակում այսօր՝ հունվարի 24-ին, տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման արարողությունը:

NEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ խաչքարը Հայաստանի նվերն է Եվրոպայի խորհրդին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ։ Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահն ու ԵԽ գլխավոր քարտուղարը:

Խաչքարի հեղինակն է Արտակ Համբարձումյանը, այն 17-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է։

Հիշեցնենք, որ սա Հայաստանի կողմից  Եվրոպայի խորհրդին երրորդ նվերն է։