Եթե Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) որոշել է մեկ միասնական կրիպտոարժույթ ստեղծել, ապա դրա քանակը պետք է սահմանափակ լինի: Այս մասին հունվարի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation ընկերության տնօրեն Նիք Սփանոսը:

Նրա խոսքով՝ կրիպտոարժույթը կարող է կենսունակ լինել, եթե սահմանափակ քանակով թողարկվի, հակառակ դեպքում՝ այն չի տարբերվի ցանկացած այլ արժույթից:

 «Ինչպես ցանկացած թղթային արժույթ, այն կարող է մեկ գիշերում կորցնել իր արժեքը»,-ասել է Նիք Սփանոսը՝ հավելելով, որ բիթքոինը տեխնոլոգիապես ապահոված է նաեւ իր սահմանափակ քանակի շնորհիվ:

Հիշեցնենք, որ ԵՏՄ երկրների ԿԲ-երը մտադիր են վերնայել Միության շրջանակներում մեկ միասնական արժույթի ստեղծման հնարավոորւթյունը: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այդ նպատակով առաջարկել էր կրիպտոարժույթ օգտագործել, ինչին աջակցել էր Եվրասիական զարգացման բանկը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Հայաստան է ժամանել բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation ընկերության տնօրեն Նիք Սփանոսը Հայաստանում կրիպտոարժույթների նորարարական հեռանկարները քննարկելու համար: