Հռոմի Պապը կիրակի օրը այցելել է իատալական մայրաքաղաքի Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ հունակաթոլիկ եկեղեցու ծխականների հետ միասին աղոթել է Ուկրաինայի խաղաղության համար եւ շնորհակալություն է հայտնել այս երկրի բնակիչներին՝ տարեց իտալացիների մասին հոգ տանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռադիո Վատիկան»-ը:

«Ես հասկանում եմ, որ ձեր սրտերը դողում են ոչ միայն սիրուց, այլ նաեւ անհանգստությունից ձեր երկրի համար, որն այժմ պատերազմի եւ տնտեսական դժվարություններ է վերապրում: Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ իմ սրտում ես մոտ եմ ձեզ, մոտ եմ աղոթքով եւ պատարագ մատուցելու ժամանակ: Ես խնդրում եմ Խաղաղության իշխանին լռեցնել զենքը»,- ասել է Հռոմի պապաը:

Բացի այդ, Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ ամեն առավոտ եւ երեկո մի սրբապատկեր է տեսնում, որն իրեն հիշեցնում է Ուկրաինայի մասին: «Ուզում եմ մի գաղտնիք բացել: Գիշերը՝ քնելուց առաջ, եւ առավոտյան՝ երբ արթնանում եմ, ես միշտ հանդիպում եմ ուկրաինացիների հետ… Ամեն երեկո՝ քնելուց առաջ, ես համբուրում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը, որն ինձ Գերագույն Արքեպիսկոպոսն է նվիրել, եւ առավոտյան եւս ողջունում եմ նրան: Ուստի, կարելի է ասել, որ ես սկսում ու ավարտում եմ օրն «ուկրաինական ձեւով»,- պատմել է նա: