«Վանաձոր» ՔԿՀ-ում հունվարի 31-ին կալանավորն առողջական վատ վիճակում տեղափոխվելէ Վանաձորի բժշկակն կենտրոն: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ փետրվարի 1-ին, Վանաձոր ԲԿ-ի բժիշկներից Կարեն Բեկչյանը նշեց, որ Ռոբերտ Հարությունյանը ՔԿՀ-ից իրենց մոտ է տեղափոխվել հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 00:15-ին: Նա հետզոտվել է, ակնհայտ վնասվածքի հետք չի հայտնաբերվել, ռենտգեն հետազոտություններ են արվել, որեւէ վնասվածք չի հայտնաբերվել եւ նրան առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից եւ տեղափոխել ՔԿՀ:
ՔԿՎ-ից էլ NEWS.am-ին տեղեկացրին, որ Ռոբերտ Հարությունյանը ծեծի չի ենթարկվել, լուրերը, թե կալանավայրում նրան ծեծի են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Հարությունյանը կիսգիշերին մոտ, գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից. եղել է սթրեսային վիճակում: Տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ուր ենթարկվել է բժշկական հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. տրվել է նյարդաբանի խորհրդատվություն:



























