Ադրբեջանում անսովոր կողոպուտ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է«ԱՊԱ»-ն, կողոպուտի մասին ահազանգը ստացվել է հունվարի 30-ին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 16-ից հունվարի 27-ը բնակարանի անկիզելի պահարանից 57 700 դոլար է գողացվել:
Քննության ընթացքում կասկած է առաջացել, որ գողության հեղինակը տանտիրոջ կինն է: Կինը ձերբակալվել է: Հաստատվել է, որ նա գողացված գումարը փոխանցել է իր ծանոթին, որը եւս ձեռբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ փոխանցվել քննչական մարմիններին:
Հասանելի է
русский


























