Հունվարի 29-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները տուն վերադառնալիս տեսել են, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակիչները հետապնդել են, բռնել այդ անձին ու ահազանգել ոստիկանության: Ահազանգին արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ 25-ամյա Կարեն Պերոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ:
Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի եւ Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կարեն Պետրոսյանը Առինջ գյուղի տներց մեկից հեռուստացույց է գողացել, նաեւ բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք եւ Աստղաձոր գյուղերում:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Կարեն Պետրոսյանը ձերբակալվել է:



























