Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողները հունվարի 31-ին, ժամը 19.50-ին, Երեւան քաղաքի Գ.Մահարու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին:
Նա հունվարի 30-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի (hանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով:



























