Մալդիվներում երկրի նախագահ Յամեն Աբդուլ Գայումի՝ ոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին որոշումից հետո բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանապետը հայտարարել էր, որ կաջակցի Գերագույն դատարանի՝ քաղբանտարկյալների ազատարձակման մասին որոշմանը:

AP-ի տվյալներով՝ դատարանի որոշումը կարող է հնարավոր դարձնել նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդի մասնակցությունը գալիք ընտրություններին: Այժմ Նաշիդն արտաքսված կարգավիճակում ապրում է Մեծ Բրիտանիայում:

Գլխավոր դատախազի խոսքով՝ ոստիկանապետը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ նախագահը մի քանի անգամ փորձել է հեռախոսով կապ հաստատել նրա հետ: Նրա պաշտոնանկության մասին հայտարարությունից հետո ոստիկանության եւ նախկին նախագահի կողմնակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: