Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Էֆֆիգենյա Արմենյանը հայտնաբերվել է:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է. «Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Էֆֆիգենյա Արմենյանը հայտնաբերվել եւ ներկայացվել է քննության»:



























