Սիրիայի քրդաբնակ Աֆրինի հիվանդանոցի ներկայացուցիչ Ջիվան Միհեմեդը հայտարարել, որ թուրքական զորքերի հարձակումների հետեւանքով զոհվել է 127 խաղաղ բնակիչ։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ Ջիվան Միհամեդը նշել է, թե հունվարի 20–ից սկսած հարձակումների հետեւանքով զոհված 127 խաղաղ բնակիչների մեջ են թե երեխաներ, թե կանայք ու ծերեր։
Նա շեշտել է, որ բացի զոհերը կան նաեւ 168 վիրավորներ։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20–ից գործողություն են սկսել Սիրիայի քրդաբնակ Աֆրինի դեմ։




























