Թուրքիայի Քոնիա նահանգում գնացքի հետ բախման հետեւանքով միկրոավտոբուսի վարորդ 31–ամյա Բաթթալ Գյուլը տեղում մահացել է։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝  բավականին տխուր զուգադիպություն է տեղի ունեցել Քոնիայում։ Նույն վայրում, որտեղ 6 տարի առաջ գնացքի տակ ընկնելու հետեւանքով մահացել էր հայրը, այս անգամ էլ որդին է նույն ձեւով մահացել։

Նշվում է, որ Բաթթալ Գյուլը ամիսներ առաջ էր ամուսնացել։