Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հրապարակել է Թրամփի եւ Ռուսաստանի ենթադրյալ կապերի գործով հետաքննության ժամանակ Հետախուզության դաշնային բյուրոյի եւ Արդարադատության նախարարության աշխատակիցների լիազորությունների չարաշահման մասին զեկույց, հաղորդում է Fox News-ը։

Փաստաթղթի հրապարակումը հավանության էր արժանացել նախագահ Թրամփի կողմից։

Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր էջում մեղադրել էր Հետախուզության դաշնային բյուրոյի եւ Արդարադատության նախարարության ղեկավարությանը հետաքննությունը քաղաքականացնելու մեջ։