Նյու Յորքում սկանդալ է ծագել, երբ ուսուցչուհին «ստրկության դասաժամին» այս պատմական երեւույթը ակնառու բացատելու համար դիմել է, քննադատների կարծիքով, ապշահար անող եղանակի: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բրոնքսի շրջանի 118 դպրոցում: Պատրիսիա Քամմինգսը 7-րդ դասարանցիներին պատմել է ստրկավաճառության մասին եւ որոշ սեւամորթ աշակերտների խնդրել է հատակին պառկել, որից հետո նրանցից մեկի վրա է կանգնել:
«Նա ընտրեց 3 սեւամորթ երեխայի,- պատմել է տղաներից մեկը,- եւ խնդրեց նրանց դասարանի առաջ հատակին պառկել: Նա ասաց՝ տեսնում եք ինչ է ստրուկ լինելը»: Դրանից հետո, աշակերտի խոսքով, ուսուցչուհին պառկած աղջիկներից մեկին հարցրել է՝ նրա զգացողությունների մասին: Երբ նա պատասխանել է, որ իրեն հոյակապ է զգում, կինը նրա մեջքին է դրել ոտքը եւ հարցը կրկնել է. «Ինչպես է սա, նայիր՝ ինչ է նշանակում իրեն ստրուկ զգալը»:
Երեխանեը եւ մեծահասակները սարսափի են մատնվել Քամինգսի աշխատանքից՝ համարելով, որ նա ինքը պետք է սովորի, թե ինչ է ռասիզմը: Ներկայումս միջադեպի քննություն է կատարվում:
Ինքը ուսուցչուհին եւ դպրոցի տնօրենը մեկնաբանություններից հրաժարվել են:




























