Բաքվում որդին դանակահարել է հորը, որից հետո այրել մարմինը: Ինչպես հաղորդում է Report-ը, միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Խազարի շրջանի Զիրյա ավանում:
Ավանում այրվել է Ազեր Ալիեւին պատկանող տունը, որտեղ հայտնաբերվել է նրա եղբայրը՝ 57-ամյա Իբրահիմ Ալիեւը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այրվելուց առաջ Ալիեւը դանակի հարվածներ է ստացել: Հանցագործության կասկածանքով ձերբակավել է նրա 21-ամյա որդին՝ Էլմեդին Ալիեւը, ինչպես նաեւ 42-ամյա Վելիջան Դադաշովն ու 26-ամյա Նաջմեդին Վելիեւը:




























