Սենա գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով շուրջ 200 տոննա աղբ է կուտակվել Մերիկուր ֆրանսիական կոմունայի ջրարգելակի մոտ։ Այս մասին France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է կոմունայի ղեկավար Ֆիլիպ Ժեսլանը։
Նա հավելել է, որ այս խնդիրի դեմ քաղաքապետարնն պայքարում է վերջին տասը տարիների ընթացքում, սակայն ամբողջությամբ հարցը չի լուծվում մի քանի քաղաքացիների անպատասխանատու պահվածքի պատճառով։




























