Արկանզաս նահանգում բնակվող երիտասարդ զույգը ազատազրկվել է այն բանից հետո, երբ նրանց աղջկան առնետները ավելի քան հարյուր անգամ խայթել են, հաղորդում է Arkansas Online-ը։
2017 թվականի գարնանը 19-ամյա Էրիկա Շրիոկը եւ 18-ամյա Չարլզ Էլիոթը բնակվել են ընկերոջ կիսաավեր տանը եւ մայիսի 14-ի առավոտյան հայտնաբերել են, որ իրենց 2-շաբաթական աղջկա մարմինն ամբողջությամբ արյան մեջ է, երեխայի ձեռքերը եւ դեմքը խայթել էին առնետները։ Ընդ որում՝ ճակատի վերքը այնքան խորն էր, որ պահանջվել է վիրաբուժական միջամտություն։
Ծնողներին անփութության մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք չեն արձագանքնել երեխայի լացին եւ չեն պաշտպանել երեխային։ Նաեւ պարզվել է, որ ծնողները մինչեւ ձերբակալվելը թմրամիջոցներ են օգտագործել։
Երիտասարդ ծնողները անչափահասի կյանքը վտանգելու գործով մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Սակայն, նրանց փաստաբանը հայտնել է, որ նրանք կարող են պայմանական վաղաժամ ազատ արձակվել։




























