Ռիո դե Ժանեյրոյի կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները մի քանի ժամ գերի են վերցրել երկու բուժքույրերի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Correio Braziliense թերթի փոխանցմամբ՝ այդպիսով ավազակները նպատակ են ունեցել պատվաստվել դեղին տենդի դեմ։

Առեւանգողները գերիներին տարել են Սալգեյրու ֆավելա (ետնախորշ)։ Ականատեսները հաստատում են, որ քաղաքի այս մասը հսկող թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները ստիպել են բուժքույրերին պատվաստել Սալգեյրուի բոլոր բնակիչներին։  

Իսկ պատվաստումն ավարտելուց հետո նրանց բաց են թողել, ուստի ոչ ոք չի տուժել։

Դեղին տենդի համաճարակը, որը բռնկում է նկատվում Բրազիլիայի մի շարք շրջաններում, բերել է սրա դեմ պատվաստման պահանջի կտրուկ աճին։ Ռիո դե Ժանեյրոյում այս հիվանդության դեմ պատվասատվել կարելի է միայն մի քանի կենտրոններում, ավելին՝ առավոտվանից պետք է հերթ պահել, իսկ օրվա կեսին դեղամիջոցը վերջանում է։