Մոսկվայում ձյան առատ տեղումների պատճառով ծառի ընկնելու եւ էլեկտրահաղորդիչ գծի կտրման հետևանքով մեկ մարդ է մահացել: «Ցավոք, երեկվա տարերքը զոհերի հանգեցրեց»,- «Վկոնտակտե» սոցիալաան ցանցի իր էջում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ ևս 5 մարդ վնասվածք է ստացել:
Բացի այդ, կիրակի օրը գիշերը եղանակային պայմանների պատճառով Ուկրաինայի գրեթե 400 բնակավայրում մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից:




























