Իսպանական ինքնավար Մելիլիա քաղաքի (Կիսանկլավ Մարոկկոյի միջերկրածովյան ափի եւ Աֆրիկայի հյուսիսային հատվածի միջեւ) ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա առնվազն 20 միգրանտի դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով El Pais թերթը:
Նախնական տվյալներով՝ նավը, որի վրա նրանք փորձում էին հասնել իսպանական տարածքներին, ծովում կործանվել է: Ինչպես Twitter-ում գրել է փախստականների աջակցությամբ զբաղվող Caminando Fronteras հասարակական կազմակերպության ակտիվիստուհի Ելենա Մալենոն, նավում ընդհանուր առմամբ 47 միգրանտ է եղել: Ըստ վերջինիս՝ մինչ այժմ հաջողվել է գտնել միայն 21 հոգու դին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, 2017 թվականին Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը գերազանցել է 171 հազարը: Ընդ որում, 3 հազար մարդ մահացել է դեռ ճանապարհին:

Մոսկվայում ահաբեկչություն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն է հայտնել տեղեկությունը Կրեմլին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին

Փարիզում թանկության դեմ բողոքի ակցիայի պատճառով մետրոյի ավելի քան 40 կայան է ապրել

«Երեկ ստեղ լոդկա պիտի քշեիր, շատ վատ էր». Առինջ գյուղի Սևակ թաղամասում ջուրը լցվել է բնակչի տուն

Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին

Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում

Ողբերգական վթար Շտապօգնության մասնակցությամբ. բուժառուն մահացել է

















