Չինաստանի իրավապահ մարմինները Անկան շրջանում (Շենսի նահանգի հյուսիս-արեւմուտք) համացանցում զենքերի անօրինական վաճառքի մեղադրանքով ձերբակալել են 53 հոգու, փոխանցում է Global Times թերթը։

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները միեւնույն քրեական խմբավորման անդամներ են։ Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք անօրինական գործունեությամբ զբաղվել են 2017 թվականի սկզբից՝ օպտիկական սարքի տեսքով զենքը վաճառելով երկրի 20 քաղաքներում։

Համաձայն երկրի օրենսդրության՝ նրանց սպառնում է 3-10 տարվա ազատազրկում։ Առանջին դեպքերում հանցագործներին սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։