Կոնգոյում միջէթնիկական թշնամության հողի վրա բախումներ են տեղի ունեցել, զոհվել է առնվազն 26 մարդ, հաղորդում է Xinhua News-ը։
Հաղորդման համաձայն՝ կռիվներ են ընթացել Իտուրի նահանգում (երկրի արեւելքում) Բունիա քաղաքից ոչ հեռու։ Լենդու ազգության ներկայացուցիչները հարձակվել են Հեմա ազգության ներկայացուցիչների բնակավայրի վրա։
At least 26 people were killed in inter-ethnic fighting in eastern Democratic Republic of Congo (DRC): security sources (file pic) pic.twitter.com/I1gefyVgkP
— China Xinhua News (@XHNews) 4 февраля 2018 г.
Նահանգի կառավարության տվյալներով՝ այրվել են մի քանի տներ։
Հիշեցնենք, որ հունվարին երկրում բողոքի ցույցեր էին ծավալվել նախագահական ընտրությունների չեղարկման պատճառով։




























