Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցչության շենքի վրա ական է ընկել: ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում է, որ գնդակոծման արդյունքում  Դամասկոսում ՌԴ Առեւտրի ներկայացուցչության շենքի  վրա 120 մմ  ական է ընկել: Զոհեր եւ վիրավորներ չկան: Շենքը զգալի նյութական վնասներ է կրել:

ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է Դամասկոսի դիվանագիտական առաքելության դեմ հերթական ահաբեկչական հարձակումը, որը «վերջին օրերին Սիրիայի մայրաքաղաքի խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների շղթայում օղակ է դարձել»: