Ստամբուլի կենտրոնական Շիշլիի շրջանում ամուսնու կողմից դանակի հարվածներ ստացած կինը հիվանդանոցում մահացել է։

Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝  Շիշլիի փողոցներից մեկում Ալի Քարալը դեռեւս անհայտ պատճառով սկսել է վիճաբանել կնոջ հետ, որից հետո մոտի դանակով կտրել է կնոջ կոկորդը։

Անցորդների օգնությամբ կնոջը հիվանդանոց են հասցրել, սակայն կնոջ կյանքը չի հաջողվել փրկել։