Չինաստանի Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքում ավտոճանապարհի մի հատվածի փլուզման հետեւանքով 8 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ եւս 9 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, 3 մարդ անհայտ կորել է: Իրավապահները հետաքննություն են սկսել: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: