Հոնկոնգում երկու հարկանի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, տուժածների թիվը՝ 60 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

 


Ավելի վաղ նշվել էր 13 զոհերի եւ 40 վիրավորների մասին: Զոհերի թվում են 17 տղամարդ եւ 2 կին:

 

 

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին 13.40-ի տեղական ժամանակով սահմաններում  Հուբեյ նահանգի Հուանշի շրջանի Յանսին գավառում, երբ միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ մխրճվել բեռնատարի մեջ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ ճանապարհային ծառայության աշխատակիցներ, իրականացվում է հետաքննություն: